Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԱԶԱԽ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ



Աֆղանական պատերազմի մասնակիցներին միավորող հասարակական կազմակերպությունների «Ղազախստանի վետերաններ» ասոցիացիան հանդես է եկել հայտարարությամբ, որով իր մտահգությունն է հայտնում երկրի սահմանապահ զորքերում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի ու կարգապահական ցածր մակարդակի համար, որը, նախկին զինծառայողների կարծիքով, արդեն վտանգել է Ղազախստանի Հանրապետության սահմանների պաշտպանվածությունն ու երկրի անվտանգությունը, ինչպես նաև սպառնում է երկրի ներքին կայունությանը:

Աֆղանական պատերազմի վետերանները պահանջել են սահմանապահ զորքերում անցկացնել զորամասերի ու սահմանապահ ջոկատների հրամանատարների կադրային, դաստիարակչական ու սոցիալական աշխատանքների գծով տեղակալների վերաորակավորում և քննությունը չհանձնողներին հեռացնել զինված ուժերից, լուրջ ուշադրություն դարձնել նորակոչիկների ընտրությանը, ինչպես նաև արմատապես վերանայել ու համակարգել ռազմահայրենասիրական ակումբների ստեղծման գործընթացը:

Միայն ընթացիկ ամսում Ղազախստանի սահմանապահ զորքերում ժամկետային ծառայության զինվորը սպանեց 14 ծառայակցի ու անտառապահին, ոչ կանոնադրային հարաբերությունների ու պայմանագրային զինծառայողներից պարբերաբար ճնշումների ենթարկվելու հետևանքով 11 նորակոչիկ փախել է զորամասից, ապա զինված հարձակում է կատարվել սահմանապահ սպայի վրա:

Խորագիր՝ Նորություններ


27/06/2012