ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ
Հարձակման հետևանքով զոհվել է «Al-Ikhbariya» հեռուստաալիքի երեք աշխատակից: Լրագրողների վկայությամբ, հարձակվողները տակնուվրա են արել արբանյակային կապի ստուդիաները և լրիվ ավերել նորությունների թողարկման բաժինը, ապա շենքում պայթուցիկ տեղադրել: Իրադարձություների հետագա զարգացման մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Խորագիր՝ Նորություններ