ՖՐԱՆՍԻԱՆ ԿՍԿՍԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
«Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիան հայտարարել է, որ ֆրանսիական «Turbomeca» ընկերությունը հոկտեմբերին կսկսի ռուսաստանյան բազմանպատակային «Ка-226Т» և «Ка-62» ուղղաթիռների շարժիչների մատակարարումը: Բացի այդ, «Вертолеты России» ընկերությունն իրավունք է ստացել ինքնուրույն իրականացնել այս շարժիչների նորոգումն ու տեխնիկական սպասարկումը: Սա Ռուսաստանում ուղղաթիռային շարժիչների ասպարեզում ֆրանսիական տեխնոլոգիաների առաջին կիրառումն է:
Այդ մասին համաձայնագիրը ստորագրվել է Մերձմոսկովյան Ժուկովսկիում երեկ բացված «Տեխնոլոգիաներ և մեքենաշինություն-2012» միջազգային տոնավաճառում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական