Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱՈՒՏՍՈՐՍԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ



Դաշնության խորհրդում, պատասխանելով սենատորներից մեկի հարցին, ՌԴ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է մանրամասն վերլուծել աուտսորսինգի՝ զինծառայողներին ոչ բնորոշ գործառույթները քաղաքացիական կազմակերպությունների կողմից իրականացնելու գործելակերպը, որն աշխարհում արդարացրել է իրեն և կիրառվում է բոլոր առաջատար պետությունների զինված ուժերում: Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակում դրա նախադեպը չի եղել, և այս համակարգը դեռ պիտի բավական կատարելագործվի, իսկ եթե պարզվի, որ չի արդարացնում իրեն, ապա Ռուսաստանը կհրաժարվի դրանից:

Վլադիմիր Պուտինը միաժամանակ հստակեցրել է, որ եթե մեկ տարով բանակ զորակոչվող զինվորը ծառայության կեսը զբաղվի տնտեսական աշխատանքներով, ապա նա լավ մասնագետ չի դառնա:

Խորագիր՝ Նորություններ


28/06/2012