ՈՉ ԹԵ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ԱՅԼ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ եվրոպական պետության հետ չունի ուսումնասիրման նպատակով մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ պայմանավորվածություն, և որ «իրենք աշխատում են միմիայն Եվրոպայում մշակված և մարտական տեխնիկայում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու եւ հնարավոր ներմուծման մակարդակում»:
Նիկոլայ Մակարովը, սակայն, չի հստակեցրել, թե արտասահմանյան մարտական տեխնիկայի հատկապես որ նմուշների մասին է խոսքը: