Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՆԱՆԻ ՆՈՐ ՊԼԱՆԻՆ



Ընդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի ընդիմադիր խմբավորումները չեն ընդունի ազգային միասնության կառավարություն կազմավորելու վերաբերյալ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկը, եթե այն իր մեջ չներառի Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու նախապայման:

Նախօրեին Քոֆի Անանն առաջարկել էր կազմավորել ազգային միասնության կառավարություն, որում ընգրկված կլինեն ինչպես Ասադի վարչակարգի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները, որոնք միավորված կլինեն երկրում զինված պայքարի ու արյունահեղության դադարեցման գերնպատակի շուրջ:

Անանի նոր առաջարկը լինելու է հունիսի 30-ին Ժնևում սկսվող Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը:

Խորագիր՝ Նորություններ


29/06/2012