ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՐԿՈՒՍՏԵՔ ԶՈՐՔԵՐ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎՈՒՄ
Ի լրումն վերջին օրերին Սիրիայի հետ սահմանի մոտակայքում տանկերի, հրետանու և համազարկային կրակի կայանքների կենտրոնացման, Թուրքիան այս հատվածում վերատեղակայել է նաև «F-16» վեց կործանիչներ՝ իր այդ քայլը պատճառաբանելով վերջին շրջանում Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների՝ երեք անգամ թուրքական սահմանին մոտենալու հանգամանքով, թեև Անկարան ընդունում է, որ օդային սահմանի խախտում այդուհանդերձ չի գրանցվել:
Ի պատասխան Դամասկոսը Թուրքիայի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա է կենտրոնացրել 170 տանկ, իսկ երկրի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի վերանայել Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան