ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ՔԵՆԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄՈՏ
Միջազգային Կարմիր Խաչի Քենիայի կոմիտեն հայտնել է, որ առնվազն 16 մարդ զոհվել ու մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է Սոմալիի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Գարիսսա քաղաքի երկու եկեղեցիների մոտ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով:
Ականատեսների վկայությամբ, դիմակավորված անձինք նռնակներ են նետել ու կրակ բացել կիրակնօրյա ժամերգության գնացող հավատացյալների վրա: Զոհվածների թվում են նաև երկու ոստիկաններ:
Անցած տարի Քենիայի իշխանությունները զինվորական ստորաբաժանումներ էին ուղարկել երկրի այս շրջան՝ պայքարելու Սոմալիում գործող «Ալ Շաբաբ» իսլամ արմատական խմբավորման դեմ, որը նախկինում ստանձնել էր նման ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Խորագիր՝ Նորություններ