ՈՐՆ Է ԺՆԵՎՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում ձեռք բերված համաձայնությունների իմաստը հանգում է Ասադի վարչակարգի վախճանին. Փաստաթղթի եզրափակիչ մասում խոսք է գնում անցումային կառավարության մասին, որին պետք է հանձնվի ողջ իշխանությունը, և այս ուրբաթ կայանալիք «Սիրիայի բարեկամների» հանդիպման ընթացքում մասնակիցները կփորձեն լրացուցիչ ճնշում գործադրել Ասադի վրա:
Իսկ ահա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ժնևի կոնֆերանսի եզրափակիչ փաստաթղթում խոսք չկա Բաշար Ասադի հրաժարականի մասին…
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան