ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ՍՏԵՂԾՈՒՄ
Մոլորակի կլիմայի գլոբալ ջեմացումն առավել է սրում պայքարը բնական ռեսուրսներով հարուստ Հյուսիսային բևեռի համար, ինչը պահանջում է նյութական լուրջ ներդրումներ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՌԴ պաշտպանության նախարարությունում շտապ կարգով մշակվում են Արկտիկայում պարեկելու համար նախատեսված նոր ինքնաթիռին ներկայացվող պահանջները. պատճառն առաջիկա տարիներին շահագործումից մի քանի տասնյակ «Ил-38» և «Ил-38Н» ինքնաթիռների դուրսգրումն է:
Նոր ինքնաթիռի ստեղծման մասին խոսակցությունները սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ամերիկյան «Northrop Grumman» և «L-3 MAS» ընկերությունները Կանադայի պաշտպանության նախարարությանն են առաջարկել Արկտիկայի պայմաններին համապատասխանեցված «RQ-4 Block 30 Global Hawk» անօդաչու թռչող սարքը: Հայտնի է, որ այն կարող է առանց լրացուցիչ լիցքավորման 33 ժամ շարունակ մնալ օդում և հավաքել մինչև 18,3 կիլոմետր բարձրություն:
Ենթադրվում է, որ մրցույթին մասնակցելու համար առաջին հերթին հայտեր կներկայացվեն «Ту-214», աշխարհում ամենամեծ ինքնաթիռ-ամֆիբիա «А-40/42»-ի և մեկ այլ` «Бе-200» ինքնաթիռ-ամֆիբիայի համար:
Սակայն «А-40/42»-ի թռիչքի տևողությունը, անգամ նվազեցված արագության դեպքում, ընդամենը 12 ժամ է, ինչը շատ քիչ է Արկտիկայի ընդարձակ տարածությունների համար: Իսկ «Бе-200»-ի թռիչքի տևողությունն ավելի փոքր է: Բացի այդ, պարունակելով մեծ քանակությամբ տիտան, այս մեքենաները բավական թանկ արժեն և նպատակահարմար է դրանք օգտագործել որոնողա-փրկարարական աշխատանքների, արտկիկական կղզիներ մարդկանց ու բեռների տեղափոխման, ինչպես նաև հակառակորդի սուզանավերի որոնման ու ոչնչացման համար:
Իսկ ուղևորատար «Ту-214»-ը կարող է հաղթահարել 6.500 կիլոմետր տարածություն: Ուղևորների և ուղեբեռի կշռի հաշվին վառելիքի ծավալի մեծացման դեպքում այս ինքնաթիռների թռիչքի հեռավորությունը կարելի հասցնել 8-10.000 կիլոմետրի:
Միաժամանակ, փորձագետների մի մասն էլ մատնացույց է անում այն հանգամանքը, որ «Ил-38» и «Ил-38Н» ինքնաթիռները, որոնք «հին ու բարի Ил-18»-ի մոդիֆիկացիան են, առանց լրացուցիչ լիցքավորման կարող են անցնել 9.500 կիլոմետր տարածություն: 2010 թվականին այս ինքնաթիռների արտահանման համար նախատեսված տարբերակի՝ «Ил-38SD»-ի հինգ նմուշներ վաճառվեցին Հնդկաստանին: Ըստ այդմ, շատերի կարծիքով, առավել նպատակահարմար է երկարացնել եղած մի քանի տասնյակ «Ил-38»-երի շահագործման ժամկետները, ինչը բազմապատիկ էժան կարժենա, քան նոր մեքենայի ստեղծումն ու արտադրությունը, գումարած վարժասարքերի ու ստուգող սարքավորումների արտադրության, ինչպես նաև օդաչուների վերապատրաստման համար անհրաժեշտ գումարները:
Որոշ փորձագետներ համոզված են, որ հայտարարվելիք մրցույթը կշահի ոչ թե ֆինանսական դժվարին վիճակում գտնվող «Туполев» ընկերությունը, այլ «Сухой Суперджет-100»-ը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական