ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՎ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում կանցկացնի ցամաքային և օդադեսանտային զորքերի մասով սպառազինության պետական ծրագրի կատարման ընթացքին նվիրված խորհրդակցություն:
Դեռ 2010 թվականին որոշում էր ընդունվել մինչև 2020 թվականը ռուսական բանակի վերազինման համար հատկացնել 20 տրիլիոն ՌԴ ռուբլի գումար, որից 2,6 տրիլիոն ռուբլին ցամաքային ու օդադեսանտային զորքերի բաժինն է: Այդ գումարով պետք է 2020 թվականին զորատեսակներում նոր մարտական տեխնիկայի տեսակարար կշիռը հասցվի 70 տոկոսի:
ՌԴ նախագահը որոշել է պարբերաբար անցկացնել նման խորհրդակցություններ: Դրանցից վերջինը, որը նվիրված էր ավիացիոն տեխնիկայի մատակարարումներին, գումարվել էր հունիսի 14-ին՝ Կրասնոդաարում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական