Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՆՑ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԷԼ ԿԶԱՐԳԱՆԱՆՔ



Ռուսաստանի և Բելառուսի միության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան հայտարարել է՝ «թեև Ուզբեկստանը կասեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, կազմակերպությունը կշարունակի զարգանալ»:

Ռապոտան, սակայն, դժվարացել է պատասխանել, թե այս իրավիճակն ինչ ազդեցություն կունենա ՀԱՊԿ ներքին զարգացման վրա: Նա միայն հիշեցրել է, որ ժամանակին Ուզբեկստանը նաև ԵՎՐԱԶԷՍ-ի անդամ էր, ապա լքեց նաև այդ կազմակերպությունը և պատմությունն այժմ կրկնվում է:

Ուզբեկստանը 1999 թվականին հրաժարվեց երկարաձգել ՀԱՊԿ անդամակցության պայմանագիրը, եւ երբ 2005 թվականին Անդիժանում ծայր առած ցույցերը դաժանորեն ճնշելու արդյունքում Արևմուտքի հետ հարաբերությունները սառեցին, 2006 թվականին Տաշքենդը վերադարձավ ՀԱՊԿ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


03/07/2012