Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍՈՒԽՈՅ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ



2011թ. «Սուխոյ» ընկերության եկամուտը առավելագույնն է եղել բաժնետիրական ընկերության կազմավորման սկզբից ի վեր և կազմել է 47,8 միլիարդ ռուբլի: Ընկերության մաքուր շահույթը աճել է ավելի քան հինգ անգամ` 989 միլիոնից հասնելով 5,24 միլիարդ ռուբլու: Տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս «Սուխոյ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Պողոսյանը և գլխավոր տնօրեն Իգոր Ազարը նշել են, որ եկամուտը ապահովվել է ինչպես ռազմական ինքնաթիռների, այնպես էլ քաղաքացիական նշանակության տեխնիկայի, մասնավորապես, Sukhoi Superjet 100-ի նախագծերի շուրջ տարվող աշխատանքների շնորհիվ: Նաև հնարավոր է դարձել զգալիորեն ավելացնել տեխնիկայի վաճառքից հետո սպասարկման և շահագործման ծախսերից ստացվող եկամուտները, որը կազմել է 300 միլիոն դոլար:

Հավելենք, որ ամերիկյան Defense News ռազմական ամսագրի հրապարակած ցանկում «Սուխոյ» ընկերությունը ռազմական արտադրանք թողարկող ձեռնարկությունների շարքում 2011թ. արդյունքներով զբաղեցնում է 42-րդ տեղը` 10 աստիճանով բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմական


04/07/2012