16 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Էստոնիայի անվտանգության ոստիկանության նախկին աշխատակից Ալեքսեյ Դրեսսենը Ռուսաստանի օգտին լրտեսության համար դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, իսկ նրա կինը, որի հանցակցությունը ևս դատարանն ապացուցված է համարել, 6 տարվա պայմանական ազատազրկման: Բացի այդ, Ալեքսեյ Դրեսսենից բռնագանձվել է 143 հազար եվրո գումար:
Ամուսինները այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվա թռչելիս ձերբակալվել էին Տալլինի օդանավակայանում: Նրանց մոտ հայտնաբերվել էր գաղտնի տեղեկություններ պարունակող կրիչ:
Խորագիր՝ Նորություններ