ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍԻՐԻԱ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՓՈՐՁԸ
Սիրիական կառավարական ուժերը երեկ պետական սահմանի հինգ հատվածներում հետ են մղել Լիբանանից Սիրիա անցնելու նպատակով զինված ահաբեկչական խմբերի իրականացրած մի քանի հարձակումներ: Մարտերի ընթացքում վիրավորվել է մեկ սահմանապահ: Անհամեմատ մեծ են գրոհայինների կորուստները: Այդ միջադեպերից հետո լիբանանա-սիրիական սահմանի պահպանությանն են միացել նաև սիրիական բանակային ստորաբաժանումներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, երբ գրոհայինները վերստին թաքնվել էին Լիբանանի տարածքում, սիրիական հրետանու Լիբանանի ալ-Մահատտա գյուղը հրետակոծելու հետևանքով զոհվել էր հինգ մարդ, որոնց թվում նաև 15-ամյա մեկ աղջիկ, երկու մանկահասակ երեխա վիրավորվել էր:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական