Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ



Սիրիայի ընդիմությունը դեմ է հակամարտության կարգավորման Իրանի մասնակցությանը, քանի որ «այդ երկիրը բացառապես ապակայունացնող դեր է խաղում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում»:

Հայտարարելով այդ մասին, ընդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին պնդել է, որ Իրանն աջակցում է իշխող վարչակազմին և փաստականորեն մասնակից է սիրիական ժողովրդի դեմ կատարվող նրա հանցագործություններին:

Հակառակ Կոդմանիի, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ Իրանը կարող է «դրական դերակատարություն ունենալ» սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման համար:

Կոդմանին միաժամանակ հայտարարել է, որ ոչ մի դեպքում երկխոսություն չի սկսի Ասադի վարչակարգի հետ և համաձայն է միայն բանակցել երկրի ղեկավարման քաղաքական նոր համակարգի անցնելու հարցի շուրջ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


11/07/2012