ԹՈՒՐՔՄԵՆԻԱՆ ՉԻ ԸՆԴԼԱՅՆԻ ՀՕՊ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՀ ՀԵՏ
17-տարյա ընդմիջումից հետո Թուրքմենստանը առաջին անգամ դիտորդի կարգավիճակով մասնակցել է Ղազախստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայացած ԱՊՀ հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի նիստին:
Երկրի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Բաշիմ Իշանկուլիևը հայտնել է, որ իր երկիրը շահագրգռված է մասնակցելու նման հանդիպումներին ու փաստաթղթերի մշակման աշխատանքներին, սակայն առաջիկայում մտադիր չէ հակաօդային պաշտպանության ասպարեզում ընդլայնել համագործակցությունն ԱՊՀ ՀՕՊ համակարգող կոմիտեի հետ:
ՌԴ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի ռազմաօդային ուժերի գծով տեղակալ, գեներալ-մայոր Պավել Կուրաչենկոն ողջունելով Թուրքմենիայի մասնակցությունը համակարգող կոմիտեի նիստին, միաժամանակ հիշեցրել է, որ այդ երկիրն ունի հակաօդային պաշտպանության ինքնաբավ ուժեր և կարողանում է ինքնուրույն իրականացնել ՀՕՊ սպառազինության բոլոր միջոցների նորոգումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական