Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ-ՈՒՄ ԿՄՇԱԿՎԻ ԱՎԻԱՇՈՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ



ՌԴ պաշտպանության նախարարությունն ու ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունն առաջիկայում կկնքեն բազային համաձայնագիր ավիաշոուներին ՌԴ ռազմաօդային ուժերի մասնակցության մասին, ինչն այլևս թույլ կտա խուսափել «Ֆարնբորո-2012» ավիասալոնում կազմակերպված շոուին ռուսաստանյան հռչակավոր «Русские витязи» խմբի մասնակցության տապալումից:

«Русские витязи» խմբի «Су-27» երկու ինքնաթիռ, չհասցնելով հաղթահարել ՌԴ սահմաններից մարտական տեխնիկայի դուրսբերման բավական բարդ ընթացակարգը, չկարողացավ մասնակցել միջազգային ամենահեղինակավոր ավիասալոններից մեկին, որի ժամանակ պետք է հանդես գար ցուցադրական ելույթներով:

Կատարվածի պատճառը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը համարել է ռուսական ավանդական անկազմակերպվածությունն ու բրիտանական կողմի ռուսաստանյան օդաչուներին երկիր մուտքի թույլտվություն ժամանակին չտալը:

Խորագիր՝ Նորություններ


12/07/2012