ԻՏԱԼԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆԶԻՏԻՑ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրով Իտալիային թույլատրվում է Աֆղանստան մարտական տեխնիկա ու անձնակազմ տեղափոխելու համար օգտագործել Ռուսաստանի օդային տարածքը: Դրանով ՌԴ նախագահը վավերացրեց 2011 թվականի փետրվարի 16-ին Իտալիայի հետ կնքած պայմանագիրը օդային ճանապարհով սպառազինության տարանցիկ փոխադրման վերաբերյալ:
Պայմանագրում նշված նպատակներից ցանկացած շեղման դեպքում Մոսկվան իրավունք ունի արգելել բեռնափոխադրումը: Սպառազինություն տեղափոխելիս իտալական իննաթիռներն անպայման պետք է վայրէջք կատարեն ՌԴ տարածքում, ինչն անձնակազմի տեղափոխման դեպքում պարտադիր չէ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մեկ տարի և ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի նույնքան ժամանակով, եթե ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ կողմերից որևէ մեկը չհայտարարի այն դադարեցնելու մասին:
Աֆղանստանի վերականգնման ո երկրում խաղաղության պահպանման գործում այսօր ներգրավված է շուրջ 50 պետություն, որոնցից 28-ը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են:
Խորագիր՝ Նորություններ