ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐԻ ԱՇՈՒՆ
Ռուսաստան-Ուկրաինա օդադեսանտային և աերոմոբիլային զորքերի կազմով առաջին համատեղ զորախաղերը տեղի կունենան այս տարվա սեպտեմբերին՝ Լվովում: Նույն ամսին բելառուսական կողմի հետ համանման զորավարժություններ կանցկացվեն Տուլայում տեղակայված 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայում:
Աշնան սկիզբը կնշանավորվի նաև ՀԱՊԿ անդամ պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ մարտավարական զորախաղերով, որոնք կանցկացվեն Հայաստանում: Իվանովոյի 98-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի մասնակցությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական