Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2008-Ի ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՉԵՆ ԿՐԿՆՎԻ



ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտարարել է, որ շնորհիվ Աբխազիայում և Հյուսիսային Օսիայում տեղակայված ռուսաստանյան զորքերի, 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները, երբ Վրաստանի իշխանությունները միջազգային զինված բախում հրարեցին, այլևս չեն կրկնվի:

Չիրկինը հայտնել է, որ Աբխազիայում ու Հյուսիսային Օսիայում տեղակայված 4-րդ և 7-րդ ռազմաբազաները 100 տոկոսով համալրված են, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձր է և ռազմաբազաները հանդիսանում են այդ տարածաշրջաններում խաղաղության ապահովման երաշխիք:

Հնգօրյա ռուս-վրացական պատերազմի ընթացքում զոհվեց 64 ռուս զինծառայող, այդ թվում` 15 խաղաղապահ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


17/07/2012