ԿՍՏԵՂԾՎԻ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՐՇԱԿ
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտնել է, որ 2013 թվականի պետական պաշտպանական պատվերի մեջ կընդգրկվի նաև Արկտիկայի պայմանների համար նախատեսված նոր քարշակի ստեղծման ծրագիրը, որը մուտք կգործի առաջիկայում ստեղծվելիք ռուսաստանյան արկտիկական բրիգադների սպառազինություն:
Գեներալը հիշեցրել է, որ Արկտիկայի հարուստ ընդերքի շահագործմամբ այսօր խիստ շահագրգռված են ոչ միայն արկտիկական պետությունները, այլև ԱՄՆ-ը և անգամ Չինաստանն ու այլ պետություններ, ուստի կազմավորվելիք բրիգադները կոչված են պաշտպանելու ՌԴ շահերը Արկտիկայում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական