ԱՎԻԱՌՈՒՄԲԵՐԸ ԿԿԱՌԱՎԱՐՎԵՆ ԱՆԼԱՐ ԵՂԱՆԱԿՈՎ
Ամերիկյան Raytheon ընկերությունը ցուցադրել է ավիառումբերի կառավարման Enhanced Paveway II անլար տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս սովորական ավիառումբերը դարձնել կառավարելի տեղադրվող անլար ընդունիչի և օդաչուի խցիկում գտնվող հաղորդիչի միջոցով: WiPAK անվանումը ստացած տեխնոլոգիան ունիվերսալ է և կարող է տեղադրվել ցանկացած ինքնաթիռի վրա:
Ցուցադրական ռմբահարումը կատարել է ֆրանսիական օդուժի Rafale կործանիչը: Ֆրանսիացիները նման տեխնոլոգիայի կիրառման բավական մեծ փորձ ունեն. 2011թ. անլար տեխնոլոգիայով կառավարվող ավիառումբեր կիրառվել են Լիբիայում:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Մայոր