«Ո՛Չ» ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Կռվի հրձիգներ, այրեր մեծամեծ
Մի՛ սանձազերծեք արյուն ու ավեր,
Ամենքդ էլ ունեք որդիք փոքր ու մեծ,
Մի՛ արյունոտեք մոլորակը մեր։
Ձեր հոգուն մատաղ, տանեմ ձեր ցավը,
Կանգնեցրե՛ք, ամա՜ն, արյուն չհեղվի,
Ճզմեք ձեր սրտում վրեժն ու դավը,
Որ մարդկությունը վշտից չխեղվի։
Պատերազմներին, չարին ու դավին,
Ես «ո՛չ» եմ ասում մայրերի կողմից,
Ես կոչ եմ անում համայն աշխարհին,
Որ հեռու մնան պատերազմներից։
ԼԵՅԼԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ուսուցչուհի
Արագածոտնի մարզ, Քուչակ