ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԻՆ
Լուսանկարում գնդապետ Ա. Բաղդասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկներն են՝ հանգստի ժամին։ Այստեղ նույնպես շատ են բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած կամ տարկետում ստացած տղաները։ Օրինակ՝ գյումրեցի Անդրանիկ Ներսիսյանը սովորում է մանկավարժական համալսարանում, մարտունեցի Կնյազյան Հակոբը՝ ԵՀՊ իրավագիտության ֆակուլտետում, արթիկցիներ Կարեն Ղազարյանը և Հովհաննես Խաչատրյանը հայկական պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտներ են։ Բժշկական համալսարանի երրորդ կուրսից է զորակոչվել Նարեկ Գալստյանը, Արա Սարգսյանն ու Սուրեն Խաչիկյանը ԵՊՀ ուսանողներ են, Վարդան Ներսիսյանը նույնպես ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ է։
-Դեռ զինվորական երդում չենք ընդունել, բայց կարելի է ասել՝ ծառայությունը լավ ենք սկսել։ Մեզնից շատերը երևի կգնան սովորելու ուսումնական զորամասեր։ Մենք մեր բանակի մասին արդեն շատ ենք զրուցել, և բոլորս էլ այն կարծիքին ենք, որ զինվորական մասնագիտությունը պետք է լավ սովորենք,- ասաց շարքային Արա Սարգսյանը։
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ազգային բանակ