ԸՆԴՀԱՐՈՒՄ ՂՐՂԶԱ-ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Երկու պետությունների սահմանապահների միջև զինված ընդհարման հետևանքով զոհվել են ուզբեկ սահմանապահներ, իսկ ղրղզական կողմն ունի առնվազն երկու վիրավոր զինծառայող:
Ղրղզստանի սահմանապահ զորքերի մամլո ծառայությունը հայտարարել է, որ վիճելի պատկանելության տարածքով անցնող ավտոճանապարհի նորոգման աշխատանքներում ներգրավվել են տեղի բնակիչները: Ուզբեկ սահմանապահները պահանջել են դադարեցնել աշխատանքները, ինչին, սակայն, բնակիչները բավական ագրեսիվ են արձագանքել, որից հետո ուզբեկական կողմը կրակ է բացել, ինչին հետևել է ղրղզ սահմանապահների պատասխան կրակը:
Շտապ կարգով հեռախոսային բանակցություններ են սկսվել երկու պետությունների սահմանապահ զորքերի ղեկավարության միջև, և համաձայնություն է ձեռք բերվել խնդիրը խաղաղ միջոցներով կարգավորելու, ինչպես նաև առաջիկա հանդիպման վերաբերյալ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական