ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Թուրքիայի հարավ-արևելքում` Քիլիս գավառում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում սկսված անկարգությունների հետևանքով վիրավորվել են չորս փախստական և չորս թուրք ոստիկան, որոնց թվում նաև՝ ճամբարի պետը:
Փախստականների շրջանում ծայր առած հուզումների պատճառը եղել է խմելու ջրի պակասը: 500 սիրիացիներ քարկոծել են միջադեպի վայր ժամանած թուրք ոստիկաններին, այրել աղբի տարողությունները, փշրել մոտակա շինությունների պատուհանների ապակիները և շուռ տվել փախստականների բնակության համար նախատեսված մի քանի տնակ:
Ներկայում Թուրքիայի` Սիրիային սահմանակից երեք գավառներում գտնվող վեց վրանային ճամբարում բնակվում է շուրջ 38.000 սիրիացի փախստական:
Խորագիր՝ Նորություններ