ԳՈՐԾԵԼ ԱՆԾԱՆՈԹ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
ՌԴ արևմտյան զինվորական օկրուգի բանակային ավիացիայի օդաչուները երեկ սկսված զորավարժությունների անծանոթ օդանավակայաններում գործելու վարժանք են իրականացրել: Սմոլենսկի մարզի «Դորոգոբուժ» և Լենինգրադի մարզի «Կինգիսեպպ» զորավարժարաններում անցկացվող մարտական պատրաստության ստուգատեսին մասնակցել է ավելի քան երկու տասնյակ «Ми-24» և «Ми-8» մարտական ուղղաթիռ:
Այս զորավարժությունների գլխավոր առանձնահատկությունը բանակային ավիացիայի ավիացիոն ու ցամաքային տեխնիկայի, թռիչքային ու վերգետնյա անձնակազմի վերատեղաբաշխումն է անձնակազմին անծանոթ օդանավակայանի պայմաններում, որտեղ օդաչուները գործելու են մարտականին առավելագույնս մոտեցված իրավիճակներում և երեք օր շարունակ մշակելու են ուղղաթիռային զույգերի և օղակների փոխհամագործակցությունը մարտական առաջադրանքների ժամանակ և չղեկավարվող հրթիռների ու հրանոթային սպառազինության կիրառմամբ ցամաքային նշանակետերի վրա, ինչպես նաև օդային զորաշարժերի և ցամաքային ուժերի ետքաշումն ապահովելու ժամանակ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական