Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ… ՌՈՒՄԲԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐ



Մերձմոսկվայում «ապրանքի իրացման պահին ձերբակալվել է պայթուցիկ սարքերի և հրազենի վաճառքով զբաղվող զինված հանցագործների խումբ: Այժմ ստուգվում է նրանց բոլորի հնարավոր մասնակցությունը ահաբեկչական գործողություններին:

«Զենքի վաճառականներից» առգրավվել է հինգ կիլոգրամ պլաստիդ, վեց կիլոգրամ հրետանային վառոդ, 15 պայթուցիկ փաթեթ, մեծ քանակությամբ էլեկտրադետոնատորներ, պայթուցիչներ, նռնակներ, ականներ, փափմուշտներ, տարբեր մակնիշի մարտական ու հրազենային զենքեր: Այդ ամենը նախատեսված էր ՌԴ տարբեր տարածաշրջաններում գործող բանդիտական խմբերին առաքելու համար:

Արդեն պարզվել է, որ հանցագործները, որոնց սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում, համագործակցել են ժամկետանց զինամթերքի ոչնչացմամբ զբաղվող ընկերությունների հետ:

Խորագիր՝ Նորություններ


23/07/2012