АН-124 «РУСЛАН»-Ը ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
ՌԴ պաշտպանության նախարարությունը կմասնակցի Ан-124 «Руслан» նշանավոր ռազմափոխադրական ինքնաթիռների արդիականացված շարժիչների արտադրության վերսկսման ծրագրին, որն իրականացնելու է ռուսաստանյան և արտասահմանյան ինքնաթիռների համար 55 տարբեր շարժիչներ արտադրող ուկրաինական «Мотор Сич» բաց բաժնետիրական ընկերությունը:
Շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար արժեցող այս ծրագրով նախատեսվում է շարժիչի քարշի հզորությունը 24-ից հասցնել 27 տոննայի, իսկ ինքնաթիռի թռիչքի տարածությունը` 6,5-ից 9-11.000 կիլոմետրի:
Ан-124-100 «Руслан»-ն աշխարհում ամենահզոր սերիական ռազմափոխադրական ինքնաթիռն է: Այն ունի 130 տոննա բեռնատարողություն և կարող է իրականացնել ոչ միայն բեռնափոխադրումներ, այլև կրող-հրթիռների մեկնարկային հարթակի դերակատարություն ունենալ մի շարք տիեզերական ծրագրերում։
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական