Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «Си Бриз-2012» ՈՒԿՐԱԻՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱԽԱՂԵՐԸ



Օդեսայում ավարտված երկշաբաթյա զորախաղերի թեման ծովում անվտանգության ապահովումն էր: Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխծովակալ Յուրի Իլյինը հայտարարել է, որ զորախաղերի հիմնական արդյունքը դարձավ բազմազգ ուժերի ծրագրած բոլոր միջոցառումների որակյալ ու անվտանգ անցկացումը և շտաբների ու մարտավարական խմբերի գործողությունների ներդաշնակումն ու փոխհամատեղումը, իսկ զորախաղերն Ուկրաինայի ռազմածովային ուժերի 2012 թվականի մարտական պատրաստության գլխավոր միջազգային ստուգատեսն էին:

Չորս փուլով անցկացված զորավարժությունների ընթացքում 17 պետությունների զինծառայողները ծովում, օդում ու ցամաքում մշակել են միջազգային ծովահենությանը հակազդելու, տարերային աղետների և մարդասիրական օգնության տրամադրման խնդիրները:
1997 թվականից անցկացվող «Си Бриз» զորախաղերը միշտ էլ առաջացրել են Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի մերձեցմանը դեմ քաղաքական հոսանքների բուռն բողոքները, իսկ 2009 թվականին դրանք ընդհանրապես չկայացան, քանի որ երկրի Գերագույն ռադան արգելեց օտարերկրյա զինծառայողների մուտքը երկրի տարածք:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


23/07/2012