«ՀԱՄԱՍ»-Ը ՄՏԱԴԻՐ Է ԱՆՋԱՏՎԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Խմբավորման ղեկավարությունը մտադիր է Գազայի հատվածը հռչակել Պաղեստինի ինքնավարությունից անկախ առանձին տարածքային կազմավորում, որը 1967 թվականից ի վեր առաջինն է լրիվ ազատագրվել իսրայելական բռնազավթումից: Գազայի հատվածի վարչակազմը նաև մտադիր է Իսրայելի հետ խզել տնտեսական ու քաղաքական բոլոր հարաբերությունները:
Դա կդառնա իրավական ամրագրումը 2007 թվականից ի վեր գոյություն ունեցող իրավիճակի, երբ «ՀԱՄԱՍ»-ը տապալեց ՖԱՏՀ-ի իշխանությունը և դաժան հաշվեհարդար տեսավ վերջինիս ակտիվիստների նկատմամբ, որից հետո Պաղեստինի ինքնավարությունը փաստականորեն բաժանվեց երկու մասի. Արևմտյան ափում պահպանվեց ՖԱՏՀ-ի իշխանությունը, իսկ Գազայի հատվածում իշխանության եկան իսլամիստները: Թեև 2011 թվականին Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն ու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հալիդ Մաշալը ստորագրեցին ճգնաժամը հաղթահարելու և ազգային միասնության կառավարություն ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, սակայն կողմերի միջև խորը տարաձայնությունների պատճառով համաձայնագիրը կյանքի չկոչվեց:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական