ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄԸ
Պաշտպանական արդյունաբերության համալիրի ձեռնարկությունների արդիականացմանը նվիրված խորհրդակցությունում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությանն անհրաժեշտ են վերազինման այլ տեմպեր, ինչը կարևոր է նաև արտադրվող սպառազինության գնագոյացման միասնական մոտեցումներ ձևավորելու համար:
Խորհդրակցության ընթացքում ավելի քան 24 միլիարդ ՌԴ ռուբլի է տրամադրվել պաշտպանական արդյունաբերության համալիրի 17 ձեռնարկության` «Искандер-М» հրթիռային համալիրների արտադրության արդիականացման համար: Նույն նպատակով ևս 16 միլիարդ ռուբլի կներդնեն հիշյալ ձեռնարկությունները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական