Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ. «ԲԺԻՇԿ ՄԱՀԸ»



Ամերիկահայ ախտաբան, բժիշկ Ջեք Գեւորգյանը քարոզում էր էվթանազիա (լավ մահ, հեշտ մահ), այսինքն` անբուժելի հիվանդ մարդուն ցավից ազատելու համար կյանքից զրկել։ Նա ստեղծեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների եւ թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու ոչ ունակ հիվանդներին։ Մերսիտրոնից օգտվել է ավելի քան 130 մարդ։

1991թ. Գեւորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու արտոնագրից։ 1999-ի մարտին նա մեղադրվեց 2-րդ աստիճանի ուղղակի սպանության մեջ։ Դատարանի վճռով Գեւորգյանը 10-25 տարի ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում։ 2007թ. հունիսի 1-ին լավ վարքի համար նրան 2 տարի շուտ ազատեցին։ Մահացել է 2011թ. հունիսի 10-ին։

«Դու չգիտես Ջեքին» ֆիլմը նրա մասին է։ Դոկտոր Մահին մարմնավորում է համաշխարհային կինոյի աստղ Ալ Պաչինոն, որը հենց այս դերի համար արժանացել է ամերիկյան «Էմմի» կինոմրցանակի։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Պատմության էջերից


25/07/2012