Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ «ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ-2012» ԶՈՐԱԽԱՂԵՐԸ



Ուկրաինայի Նիկոլաևի մարզում հուլիսի 23-ին մեկնարկեցին Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի դեսանտայինների մասնակցությամբ համատեղ մարտավարական զորախաղերը, որոնց յուրաքանչյուր պետությունից միասնական գումարտակի կազմում ընդգրկված է 100 դեսանտային:

Զորախաղերի ընթացքում վերջիններս կմշակեն անօրիանական զինված կազմավորումների գտնվելու վայրի շրջապատման, հսկիչ անցագրային կետերում ծառայության կազմակերպման, մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյուների ուղեկցման, ինչպես նաև արտակարգ իրավիճակի գոտում անվտանգության ապահովման խնդիրները: Կիրականացվի նաև «Ил-76» ռազմափոխադրական ինքնաթիռից դեսանտի իջեցում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


25/07/2012