ՊԱՅԹԵԼ Է ԱՐԿԵՐ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՇԱՐԺԱԿԱԶՄԸ
Նովոսիբիրսկի մարզում երեկ առավոտյան ժամը 8-ի սահմաններում տեղի ունեցած աղետի հետևանքով, երբ Նովոսիբիրսկ քաղաքից 100 կմ հեռավորության վրա պայթել են ոչնչացման ենթակա 30 միլիմետրանոց արկերը, որի պատճառով շարժակազմիվագոններից մեկն ամբողջությամբ այրվել է:
Տրանսսիբիրյան մայրուղով դադարեցվել է գնացքների երթևեկությունը, որը երեկոյան կողմ մասնակիորեն վերականգնվել է: Բարեբախտաբար, հնարավոր է եղել խուսափել մարդկային զոհերից, քանի որ փոքր տրամաչափի արկերի բեկորների տարածումը փոքր շառավիղ է ընդգրկել, ուստի և մերձակա Տիխոմիրովո ավանի բնակչությունը չի լքել բնակավայրը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ընդգրկվել են հրշեջ գնացքներ, պաշտպանության նախարարության «Ми-8» չորս ուղղաթիռ, ինչպես նաև զինվորական և րտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները։
Նախնական վարկածով ենթադրվում էր, որ հրդեհը սկսվել է վագոնի արգելակման համակարգի անսարքության հետևանքով, սակայն ավելի ուշ երկաթուղայինները կտրականապես հերքեցին այդ վարկածը։ Զինվորականներն էլ իրենց հերթին պնդում են, որ աղետի պատճառը զինամթերքը չի եղել: