ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Տաջիկստանի իշխանությունները կապահովեն Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում կառավարական ուժերի կողմից իրականացվող հատուկ գործողության գոտում հայտնված ՌԴ քաղաքացիների անվտանգությունը:
Ինքնավար մարզի վարչական կենտրոն հանդիսացող Խորոգ քաղաքում հատուկ գործողությունը սկսվել էր դեռևս երեք օր առաջ՝ պետանվտանգության վարչության պետ Աբդուլլո Նազարովի սպանությանը մեղսակից հանցավոր խմբավորման անդամներին վնասազերծելու համար:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ երեկ համաձայնություն է ձեռք բերվել կրակի ժամանակավոր դադարեցման մասին, և երկրի պաշտպանության նախարարի անմիջական մասնակցությամբ սկսվել են բանակցությունները: Իշխանությունները խմբավորման անդամներիցպահանջում են վայր դնել զենքը, ինպես նաև հանձնել գեներալ Նազարովի սպանության մեջ կասկածվող չորս անձանց:
Լայնածավալ հատուկ գործողության ընթացքում, համաձայն պաշտոնական տեղեկատվության, ոչնչացվել է 30, և ձերբակալվել 40 հանցագործ, իսկ կառավարական զորքերից զոհվել է 12, վիրավորվել 23 զինծառայող ու իրավապահներ, իսկ խաղաղ բնակչության շրջանում ևս կան զոհեր:
Այլ աղբյուրներ, սակայն, ավելի վաղ պնդում էին 200 զոհի մասին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական