ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «КНЯЗЬ ВЛАДИМИР»-Ի ՀԻՄՆԱՐԿԵՔԻՆ
Աշխատանքային այցով Արխանգելսկի մարզում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Սեվմաշ» նավաշինարանում մասնակցել է «Борей-А» դասի «Князь Владимир» ատոմային ռազմավարական սուզանավի հիմնարկեքի արարողությանը, ինչպես նաև անցկացրել է ռազմածովային ուժերին վերաբերող սպառազինության պետական ծրագրի կատարմանը նվիրված խորհրդակցություն:
«Князь Владимир»-ը դասվում է ատոմային ռազմավարական սուզանավերի չորրորդ սերնդի շարքը:
«Սեվմաշը» սուզանավեր կառուցող ռուսաստանյան միակ նավաշինարանն է, որտեղ կառուցվել է 128 սուզանավ: Այժմ ընթանում են «Владимир Мономах» և «Казань» սուզանավերի կառուցման, ինչպես նաև «Юрий Долгорукий» հրթիռակիր սուզանավը ՌԴ ռազմածովային ուժերին հանձնելու վերջին աշխատանքները:
Խորագիր՝ Նորություններ