Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԳՆԱԺԱՄԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ



Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ կառավարությունում անգամ չի քննարկվում համաշխարհային ֆինանստատնտեսական ճգնաժամի պատճառով պաշտպանության բնագավառին առնչվող փորձակոնստրուկտորական աշխատանքերի ծավալների կրճատման և կամ պաշտպանական արդյունաբերության համալիրի իրականացրած որևէ ծրագրից հրաժարվելու որևէ հարց:

Ռոգոզինը բացատրել է, որ ցանկացած ծրագրից հրաժարվելը կհանգեցնի սպառազինության պետական ծրագրի և նրա հետ փոխկապակցված պաշտպանական արդյունաբերության համալիրի զարգացման դաշնային նպատակային ծրագրի վերանայման, ինչն անթույլատրելի է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


31/07/2012