ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՊԱՏԿԵՐՈՎ…
Ճանապարհն էին կտրում-անցնում հենակներով ազատամարտիկն ու հղի հայուհին (հրադադարը նոր էր հաստատվել)։ Մեքենան կհասցներ անցնել, սակայն արգելակեց, եւ վարորդը դուրս գալով մեքենայից՝ մոտեցավ.
-Ֆիդայի՛ եղբայր, ո՞ւր եք գնում, նստեք մեքենան, ես ձեզ տուն կհասցնեմ։
Վիրավոր ազատամարտիկն ու հղի կինն արդեն հավասարվել էին։
-Շնորհակալ եմ, եղբա՛յր, ես արդեն սովորել եմ, մի կերպ կհասնեմ, եթե դժվար չէ, տուն հասցրեք ապագա զինվորին,- ու ցույց տվեց հղի կնոջը։
Անակնկալ հարց ու պատասխանից շառագունած հայուհու դեմքը պայծառացավ, իսկ դեմքին հայտնված ժպիտն ասես Աստվածամոր ժպիտը լիներ։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր