ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԿԱՊԻԿՆԵՐԻՆ ՏԱՆՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վիետնամցի զինվորը ծառայությունից հեռացվել է հազվագյուտ տեսակի երկու կապիկների տանջամահ անելու և այդ լուսանկարները «Facebook»-ում տեղադրելու համար, ինչը հասարակական մեծ վրդովմունքի պատճառ է դարձել: Եվս երկու զինծառայող, որպես հանցագործության մեղսակիցներ, խիստ նկատողություն է ստացել: Կարգադրված է հետագայում նման դեպքերից խուսափելու համար որոշումը հասցնել բանակի ողջ անձնակազմին:
Խորագիր՝ Նորություններ