Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ



ՌԴ օդադեսանտային զորքերի շտաբի պետ, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Իգնատովը հայտնել է, որ առաջիկայում զորատեսակի պատրաստության ծրագրում հավանաբար կավելանա ևս մեկ առարկա՝ «Արկտիկական պայմաններում գործելու պատրաստություն»: Նա հիշեցրել է, որ դեսանտայիններն այժմ հմտանում են անապատային ու անտառա-ճահճային տեղանքում գործելու ասպարեզներում, ինչը պայմանավորված է զորատեսակի՝ մի քանի ռազմավարական ուղղությամբ և բնակլիմայական ամենատարբեր պայմաններում գործելու իրողությամբ:

Վերջին տարիներին, ի թիվս այլ պետությունների, Ռուսաստանը ևս, նկատի առնելով վառելիքի մեծ պաշարների հնարավոր առկայությունը, լուրջ ուշադրություն է դարձնում Արկտիկայի յուրացմանը: Այդ ծրագրերի պաշտպանության նպատակով նախատեսվում է ռուսական բանակում ստեղծել երկու արկտիկական բրիգադ, որոնցից առաջինի կազմավորումը պետք է ավարտվի 2015 թվականին, ինչպես նաև Արկտիկայում կառուցել 20 սահմանապահ ուղեկալ:

Խորագիր՝ Նորություններ


03/08/2012