Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻՆ ՀԵՏ Է ՄՂԵԼ ԴԱՄԱՍԿՈՍԻՑ



Դամասկոսի Թադամուն շրջանի ազատագրմամբ, որտեղ ամենածանր մարտերն էին մղվում, Սիրիայի կառավարական զորքերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի մայրաքաղաքի նկատմամբ:

Բանակի հրամանատարությունը լրագրողներին հայտնել է, որ Դամասկոսոը լրիվ մաքրվել է զինված գրոհային խմբավորումներից, և մնացել են միայն անընդհատ քաղաքի մի հատվածից մյուսը տեղափոխվող անհատ գրոհայիններ, որոնք ի զորու չեն կազմակերպված դիմադրություն ցուցաբերել:
Սիրիական ընդիմությունը ևս հաստատել է, որ իր զինված խմբավորումները հեռացել են Դամասկոսից:

Ապստամբները մտադիր են լայնածավալ մարտական գործողություններից առաջիկայում անցնել նոր` լոկալ հարձակումների մարտավարության, թիրախ դարձնելով Ասադի վարչակարգի կողմնակից ղեկավարներին ու բարձրաստիճան զինվորականներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


06/08/2012