Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՐԻԶԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱԼԻՈՒՄ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ



Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալի զինված ներխուժումն անխուսափելի է, և միաժամանակ հստակեցրել, որ թեև Փարիզը պատրաստ է աջակցել խնդրի ուժային լուծմանը, սակայն հանդես չի գա զինված միջամտության նախաձեռնությամբ և ռազմական գործողություններում միայն օժանդակող դերակատարություն կունենա:

Ժան-Իվ Լե Դրիանի կարծիքով, նման նախաձեռնությամբ առաջին հերթին պիտի հանդես գա արևմտաաֆրիկյան պետությունների «ЭКОВАС» դաշինքը, գուցե նաև Աֆրիկյան միությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


06/08/2012