Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՌՄԲԱԿՈԾԻՉ



Պենտագոնը որոշել է վերսկսել նոր սերնդի հեռահար ռմբակոծիչի ստեղծման ծրագրի ֆինանսավորումը: Առայժմ հայտնի չէ` կշարունակվի դեռ 2004թ. սկսված և 2009թ. դադարեցված ծրագիրը, թե՞ ինքնաթիռի բոլորովին նոր նախատիպի մշակում կսկսվի: Նախապես զինվորականները հայտարարել են, որ Կոնգրեսի հատկացրած ֆինանսական միջոցների կրճատման պատճառով գերատեսչությունը նվազեցնելու է ապագայի ռմբակոծչին ներկայացվող պահանջները: Իսկ դրանք իրոք շատ էին: Ըստ զինվորականների, NGB նախագծի ինքնաթիռը պետք է ունենար մինչձայնային արագություն՝ որպես վառելիքի և լրացուցիչ ծառայությունների խնայողության միջոց, թռիչքի երկարությունը մինչև 9,5 հազար կիլոմետր, հեռակառավարվելու և մինչև հարյուր ժամ անօդաչու ճախրելու հնարավորություն, 6-12 տոննա սպառազինություն, պետք է լիներ լիներ աննկատ ՀՕՊ համակարգերի համար, կարողանար հարվածներ հասցնել աշխարհի ցանկացած կետում, միաժամանակ կատարեր հետախուզում, դիտարկում, ռադիոէլեկտրոնային պայքար և այլն: Թե ֆինանսական միջոցների սղության պարագայում ինչ տեսք կունենա ապագայի ռմբակոծիչը, պարզ կլինի մոտ ժամանակներս:

Խորագիր՝ Նորություններ


16/02/2011