ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԿԱԼԱՆՎԵԼ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները Մեծ Նյու Յորքի օդային տարածքում, որը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կոնեկտիկուտ այցելության պատճառով ժամանակավորապես փակվել էր թռիչքների համար, կես ժամվա ընթացքում երկու թեթևշարժիչանի ինքնաթիռ են կալանել: «F-15» կործանիչները նրանցից մեկին ուղեկցել են ընդհուպ մինչև վայրէջք կատարելը, իսկ երկրորդին առժամանակ հսկելուց հետո թույլատրել են շարունակել թռիչքը և հասնել նշանակման վայր:
Խորագիր՝ Նորություններ