ՍԱՀՄԱՆԻ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Ուկրաինայի արտգործնախարարության մամլո քարտուղարը հայտնել է, որ սեպտեմբերի վերջին Կիևն ու Մոսկվան Ազովի և Սև ծովերում, ինչպես նաև Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական ծովային սահմանի ապառազմականացման պայմանագրի նախագծի վերաբերյալ կանցկացնեն խորհրդատվական քննարկումներ:
Այս առնչությամբ հուլիսի կեսերին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուզլա կղզին Ուկրաինային հանձնելու դիմաց Ռուսաստանին թողնելու Կերչի նեղուցով նավագնացության վերահսկման իրավունքը: