ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ-Ի ԵՒ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱ՞Խ
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հաղորդագրությունն է տարածել այն մասին, որ Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա՝ իր քաղաքացիներին կոչ անելով զերծ մնալ արեւմտյան հանրության հետ ասոցացվող վայրեր այցելելուց։
ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դեսպանատան աշխատանքները բնականոն հունով են զարգանում, սակայն ահաբեկչության վտանգն Ադրբեջանում դեռեւս պահպանվում է։
Ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը անորոշ ժամանակով փակվել է։ Իսրայելի կողմից նման որոշում կայացնելու պատճառը ահաբեկչության հնարավոր սպառնալիքն է։