ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ 11 ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՈՒ ԾՈՎԱԿԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սորոչկինը: Նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի մեծ մասն առնչվում է կոռուպցիային և քննվում է ՌԴ քրեական օրենսգրքի «պաշտոնեական լիազորությունների չարաշահում և գերազանցում», «ծառայողական կեղծիք», «կաշառք» և «մեքենայություն» հոդվածներով:
Ընթացիիկ տարվա ութ ամիսներին դատարան են ուղարկվել զինվորական բարձրագույն կոչումներ ունեցող չորս զինառայողի նկատմամբ հարուցված քրեական գործեր: