ՍԻԲԻՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԲԵԿՈՐՆԵՐ
Որոնողական արշավախումբը Սվերդլովսկի մարզում՝ Վերին Սերգի քաղաքից ոչ հեռու հայտնաբերել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ամերիկյան «Б-25 Митчелл» ռմբակոծիչի բեկորները և օդաչուների աճյունների մնացորդները, որոնք հանձնել է հողին: Արշավախմբի անդամները հույս ունեն պարզելու զոհված օդաչուների ինքնությունը և հնարավորության դեպքում գտնելու նրանց հարազատներին:
Ինքնաթիռի իրանին պարզ երևում է «Made in USA» մակագրությունը:
«Ալյասկա-Սիբիր-Ուրալ» պատմաերկրագիտական նախագծի շրջանակներում գործող արշավախումբը ուսումնասիրում է մասնավորապես «Ալսիբ» օդային երթուղին, որով Հայրենական մեծ պատերազմի տարիներն Ալյասկայից Խորհրդային Միություն էին հասցվում ամերիկյան արտադրության մարտական ինքնաթիռներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական